Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, անցած շաբաթավերջին Բեռլինում մասնակցելով 10-րդ «Բերթելսման» ֆորումին, Կոսովոյի հիմնահարցի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ չի կարելի ժողովուրդներին զրկել ինքնորոշման իրավունքից` պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
«Եթե աշխարհը առաջնորդվեր նոր նախադեպեր ստեղծելու երկյուղով, ապա աշխարհի պետությունների կեսը գոյություն չէր ունենա», - ընդգծել է Օսկանյանը եւ հավելել. - «Միեւնույն ժամանակ, պետք է հստակ չափանիշներ լինեն, որոնց հիմնական սկզբունքը կլինի այն, թե արդյոք պետությունն ունի՞ գոյատեւման բարոյական հեղինակություն»:
Վարդան Օսկանյանը նաեւ հաստատել է, որ Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության արդյունավետ իրագործումը, հակամարտություններին գործնական մոտեցումները եւ Սեւծովյան տարածաշրջանի ամբողջականությունն ու գործառնականությունն են Եվրոպայի համար տարածաշրջանի լակմուսի թուղթը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, «Բալկաններ-Սեւ ծով` լակմուսի թուղթ Եվրոպայի համար» թեմայով քննարկմանը մասնակցել են նաեւ Բուլղարիայի, Ռումինիայի եւ Ադրբեջանի նախագահներն ու Մոնտենեգրոյի վարչապետը:
Ֆորումը, որին ներկա էին 100-ից ավելի քաղաքական գործիչներ, այդ թվում Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերը եւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, անցկացվել է «Եվրոպայի ռազմավարական պատասխանները» խորագրի ներքո:
Ֆորումի բացման խոսքով են հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն եւ Բելգիայի վարչապետ Գի Վերհոֆստադը:
Բեռլինից Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Վարդան Օսկանյանի ելույթը նախատեսված է այսօր: