Մատչելիության հղումներ

Այսօր ադրբեջանցիները ծրագրում են բողոքի ակցիաներ


Այսօր ադրբեջանցիները բողոքի ակցիաներ են կազմակերպում: Դրանցից մեկը տեղի կունենա մայրաքաղաք Բաքվում, որտեղ Ազգային անկախության կուսակցության ակտիվիստները հավաքվելու են Իրանի դեսպանատան մոտ եւ բողոք են հայտնելու, ինչպես «Թուրան» գործակալությունն է նշում, «մայրենի լեզվով կրթություն ստանալու՝ Իրանի ադրբեջանցիների իրավունքը ոտնահարելու առիթով»:

Վաղը Իրանում սկսվում է ուսումնական նոր տարին, հենց այդ կապակցությամբ էլ Ազգային անկախության կուսակցությունն այսօր կազմակերպում է ցույցը:

Նույն պահանջով բողոքի մյուս ակցիան նախատեսված է Կանադայում: Տորոնտոյում տեղական խորհրդարանի շենքի առջեւ ցույց է կազմակերպելու այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժումը»:

«Զերկալո» թերթի փոխանցմամբ, ակցիային միանալու են 0նտարիոյում բնակվող ադրբեջանցիների միության ակտիվիստները: Նրանք Իրանի իշխանություններից պահանջում են թույլատրել ադրբեջաներենի դասավանդումը: Նրանց պնդմամբ, մայրենին արգելված է նույնիսկ մանկապարտեզներում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG