Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ավելի կոնկրետ քայլեր է ակնկալում թյուրքական աշխարհում միասնության ամրապնդման ուղղությամբ: Այս մասին, թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ, նա հայտարարել է Թրքախոս երկրների եւ համայնքների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության 10-րդ կոնգրեսում, որ երեկ աշխատանքն է սկսել թուրքական Անթալիա քաղաքում:
Կոնգրեսի բացման խոսքում Էրդողանը տնտեսական համագործակցության կոչ է արել թրքախոս երկրներին:
Թրքախոս համայնքների միջեւ կապերի ամրապնդման գործում Էրդողանը կարեւորել է փոխադարձ ներդրումները` հատկապես էներգետիկայի բնագավառում, լեզվական եւ պատմական միասնականության ամրապնդման աշխատանքները մշակութային բնագավառում եւ համագործակցությունը քաղաքական ասպարեզում, այդ թվում` Հյուսիսային Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերում:
Կոնգրեսին հրավիրված է ավելի քան հազար մարդ՝ 9 երկրներից, 6 դաշնային նահանգներից, երկու ինքնավար հանրապետություններից եւ 11 համայնքներից: Մասնակիցների թվում են Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Մեհմեթ Ալի Թալաթը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: