Ուկրաինայի գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոն այսօր հայտարարել է, թե 2004 թվականի սեպտեմբերին նախագահական աթոռի համար պայքարող Վիկտոր Յուշչենկոյին թունավորել էին «սինթեզի բարձր աստիճանի դիօքսինով»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մեդվեդկոն նաեւ նշել է, թե նման դիօքսին կարող են ստեղծել միայն բարձրակարգ մասնագետները ամենաժամանակակից լաբորատորիաներում: Ըստ նրա, նման որակի թույն կարող են արտադրել միայն Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը:
Գլխավոր դատախազը հայտնել է, թե հետաքննությունը արդեն ստացել է ամերիկյան եւ ռուսաստանյան արտադրության դիօքսինի նմուշները եւ այժմ դրանք համեմատում է Յուշչենկոյի օրգանիզմում հայտնաբերված դիօքսինի հետ:
«Ամենայն հավանականությամբ, Յուշչենկոյին թունավորել են 2004 թվականի սեպտեմբերի 5-ին: Այժմ մնում է միայն ապացուցել, թե ով է դա արել», - ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազը:
Վիկտոր Յուշչենկոն, ով այն ժամանակ Ուկրաինայի ընդդիմության առաջնորդն էր, հետազոտվել եւ բուժվել է Ավստրիայի հիվանդանոցներին մեկում: