Մատչելիության հղումներ

Հայաստանյան շոու բիզնեսը սահմանափակվում է միայն փո՞փ երաժշտությամբ


Այլ բան է շոու բիզնեսը: Սակայն հայաստանյան շոու բիզնեսի կանոնները, կարծես թե, այդքան էլ շատ ընդհանրություններ չունեն բարձրակարգ երաժշտության հետ: Այս մտքին համաձայն են նաեւ մի շարք հայ անվանի արվեստագետներ: Հայտնի երգիչ Արմեն Մովսիսյանի կարծիքով, եթե չընդունես հայաստանյան շոու բիզնեսի կանոնները, չես կարող առաջ շարժվել:

«Եթե փորձում ես զբաղվել երաժշտությամբ, ստիպված ես արվեստով զբաղվելու փոխարեն առեւտուր անել, իսկ դա անընդունելի է հեղինակային երգիչների համար»,- ասում է անվանի կատարողը:

Գոռը ծրագրավորող է, նա սիրում է երաժշտություն: «Եթե Հայաստանում լինեին թեկուզ բավարար պայմաններ՝ կփորձեի երգիչ դառնալ, սակայն այստեղ բոլորը, կարծես, փոփ կատարողներ են փնտրում, եթե փորձեմ ինքս որեւէ քայլ ձեռնարկել, դժվար թե հաջողության հասնեմ, ունեմ մի քանի կատարումներ, սակայն դրանք պրոֆեսիոնալ ստուդիայում ձայնագրելը բավական թանկ է», - ասում է Գոռը:

Մեկ այլ կատարող՝ Վահեն, Հայաստանում առաջիններից էր, որ սկսեց զբաղվել ռեպ երաժշտությամբ, սակայն նա երբեք չի փորձել դառնալ պրոֆեսիոնալ երգիչ, քանի որ կարծում է, որ դա այդքան էլ իրատեսական չէ:

«Օրինակ, արտասահմանում գործում են երաժշտական գործակալություններ, որոնք նոր դեմքեր են փնտրում: Եթե այդպիսի մի կազմակերպություն կարծում է, որ երիտասարդը տաղանդավոր է, վերջինիս աջակցում է, սակայն Հայաստանում նման կազմակերպություններ կամ չկան, կամ շատ քիչ են: Եթե սկսնակ ռեպեր ես՝ ստիպված ես միաժամանակ լինել նաեւ ինքդ քո պրոդյուսերը, ինչը այդքան էլ հեշտ չէ», - ասում է Վահեն:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG