Վրաստանի տուրիզմի դեպարտամենտը տեղեկացնում է, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Աջարիա են այցելել շուրջ 55 հազար զբոսաշրջիկներ, որոնցից 11 հազարը՝ հայաստանցիներ են:
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի տնտեսությունը այս տարի զբոսաշրջությունից կստանա շուրջ 350 միլիոն դոլարի եկամուտ: Ակնկալվում է, որ այս տարի Վրաստան կայցելի շուրջ 800 հազար զբոսաշրջիկ:
Նախօրեին Բաթումիում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե հաջորդ տարի Վրաստանի բոլոր հանգստավայրերը՝ Աբխազիայի հանգստյան գոտիների նման, կբարեկարգվեն:
«Ոչ իմ, ոչ էլ մյուսների կյանքը իմաստ չի ունենա, եթե Աջարիայի նման գեղեցկություն մենք չկարողանանք ստեղծել նաեւ Աբխազիայում՝ Սուխումիում, Գագրայում, Օչամչիրայում եւ Պիցունդայում, քանի որ դա մեկ ամբողջություն է», - ասել է Վրաստանի նախագահը: