Իրանը հայտարարել է, թե պատրաստ է «լուրջ բանակցությունների» իր միջուկային ծրագրի շուրջ:
Թեհրանի բարձրաստիճան բանագնաց Ալի Լարիջանին ասել է, թե բանակցությունները կարող են սկսվել «թեկուզ այսօր»: Սակայն նա չի փաստել, թե Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը, ինչը ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդի գլխավոր պահանջն է:
ՄԱԿ-֊ում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոն Բոլթոնը ասել է, թե Վաշինգտոնը կվերլուծի Իրանի պատասխանը:
«Մենք, իհարկե, ուշադրությամբ կուսումնասիրենք Իրանի պատասխանը: Բայց եթե Անվտանգության խորհրդի պահանջները չկատարվեն, մենք պատրաստ ենք գործի դնել ՄԱԿ-֊ի լծակները»:
ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհուրդը պահանջել է Իրանից մինչեւ օգոստոսի 31-֊ը դադարեցնել ուրանի հարստացումը: