Մատչելիության հղումներ

Բրիտանացիներն էլ են արտագաղթու՞մ


Հուլիսի վերջին ICM կազմակերպության անցկացրած հարցման համաձայն, բրիտանացիների 54 տոկոսը մտածում է ինչ-որ պահի կամ անմիջապես երկրից արտագաղթելու մասին:

Հարցվածները դժգոհում են կառավարության վարած քաղաքականությունից, կյանքի որակից, սպառողական գների ու հարկերի աճից, քրեածին իրավիճակից:

Մոտ ապագայում արտագաղթելու ցանկություն ունեն հարցվածների 13 տոկոսը, նրանց մեկ քառորդը՝ երիտասարդներ են:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության տեղեկությունների համաձայն, այսօր արտասահմանում մշտական բնակություն են հաստատել շուրջ 5 միլիոն բրիտանացիներ: 600 հազարը տեղափոխվել են Ավստրալիա, 200 հազարը՝ Իսպանիա, նույնքան բրիտանացի ապրում է հարեւան Ֆրանսիայում:

Բրիտանացիներից շատերը մտածում են այլ երկիր տեղափոխվելու մասին կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG