Մատչելիության հղումներ

Թուրքական ինքնաթիռները կմնան Ջավախքում մինչեւ չմարեն հրդեհները


Թուրքական ինքնաթիռները, որոնք Աբասթումանիի շրջանում մասնակցում են հրդեհների վերացման աշխատանքներին, կմնան այնտեղ մինչեւ լիովին չմարի կրակը: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունը:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, թուրքական 6 ինքնաթիռներից յուրաքանչյուրը երեկ 5 տոննա ջուր է թափել հրդեհված տարածքների վրա: Այսօր նրանք շարունակում են թռիչքները:

Ջավախքում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է 700 մարդ, այդ թվում 200 պահեստայիններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG