Մատչելիության հղումներ

Վաղը հայտնի կդառնա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը


Վաղը կեսօրին հայտնի կդառնա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը, որը կհրապարակի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց ֆեդերայիայի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ ֆեդերացիայի ղեկավարությունն այս տարվա ապրիլին հրաժարվեց երկարաձգել հոլանդացի Հենկ Վիսմանի պայմանագիրը:

Հուլիսի վերջին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ «բանակցություններ են վարվում արտասահմանցի 15 մարզիչների հետ, ովքեր կարող են դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ»:

Վերջին տարիներին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորել են բացառապես արտասահմանցի մասնագետները, որոնց օրոք, սակայն, ազգային թիմը մեծ հաջողությունների չի հասել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG