Մատչելիության հղումներ

Տոկիոյի մի մասը զրկվել էր էլեկտրականությունից


Տոկիոյի եւ մերձակա քաղաքների մի շարք թաղամասեր այսօր մոտ երկու ժամով լիովին զրկվել էին էլեկտրականությունից:

Շուրջ կես ժամով իր աշխատանքն էր դադարեցրել Տոկիոյի մետրոն, չէին երթեւեկում մերձքաղաքային էլեկտրագնացքները, մարդիկ մնացել էին վերելակների մեջ:

Որոշ տեղեկություններով, վերամբարձ կռունկը վնասել էր բարձրավոլտ գծերից մեկը, ինչն էլ հոսանքազրկման պատճառ էր դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG