Ուկրաինայի 16 քաղաքացիներ պահանջում են գենետիկ փործաքննության ենթարկել նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, ապացուցելու համար նրա «իսկությունը»:
Բժիշկ Վիկտորիա Օմելչենկոյի գլխավորած այդ խումբը կոչ է արել նախագահ Վիկտոր Յուշչենկոյին բժշկական զննման ենթարկվել 9 բուժհիմնարկներում եւ հրապարակել հետազոտման արդյունքները:
«Այն Յուշչենկոն, որը կանգնած էր Մայդանում եւ պնդում էր, որ բանտ կնստեցնի բոլոր ավազակներին, չէր կարող ընդամենը երկու տարի անց դավաճանել իր ժողովրդին: Իսկական Յուշչենկոյին կամ թունավորել են, կամ ձերբակալել», - ասված է նախագահի նստավայրին հասցեագրված ուղերձում:
Նախագահի աշխատակազմը պարտավոր է մեկամսյա ժամկետում պատասխանել քաղաքացիների դիմումներին, փաստում է ուկրաինական մամուլը: