Մատչելիության հղումներ

Կալիֆորնիան կարող է դառնալ ամերիկյան առաջին նահանգը, որը պաշտոնապես կնշի Հայաստանի անկախության օրը


Կալիֆորնիայի նահանգային Սենատի անդամներ հանրապետական Չարլզ Փուչիգյանը եւ դեմոկրատ Ջոզեֆ Սիմիթյանը բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է 2006 թվականի սեպտեմբերի 21-ը նշել որպես Հայաստանի անկախության օր:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, նմանատիպ մի բանաձեւ էլ նահանգային խորհրդարանի ստորին պալատ են ներկայացրել դեմոկրատ Դարիո Ֆրոմերը եւ հանրապետական Գրեգ Աղազարյանը:

Երկու նախագծերում էլ սեպտեմբերի 21-ը ճանաչվում է որպես «Կալիֆորնիա-Հայաստան հարաբերությունների գովաբանման օր» եւ Կալիֆորնիայի բնակչությանը կոչ է արվում արժանին մատուցել ծագումով հայ կալիֆորնիացիների տաղանդին, ձեռքբերումներին եւ վաստակին:

Բանաձեւերում նշվում է, որ Կալիֆորնիան Միացյալ Նահանգների ամենահայաշատ նահանգն է, հայերը «հարստացրել են Կալիֆորնիան գիտության, բժշկության, գործարարության, գյուղատնտեսության, կառավարման եւ արվեստի բնագավառներում իրենց առաջատար դերով եւ Ամերիկայի քաղաքացիության հպարտ կրողներն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG