Բազեների ստեղծման առաջին իսկ օրվանից կառույցի բոլոր ղեկավարները եղել են նույն՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ: Մայրաքաղաքի գրեթե բոլոր պետական բուհերի ուսանողական խորհուրդները նույնպես «հանրապետականացված» են: Այն հարցին, թե արդյո՞ք ընտրվող մասնակիցները նույնպես որոշակի իշխանամետ, իսկ ավելի կոնկրետ հանրապետականամետ հայացքներ պետք է ունենան, կազմկոմիտեի տնօրենը պատասխանեց, որ «Բազե»-ն քաղաքական կառույց չէ եւ չի հետաքրքրվում քաղաքականությամբ: Արթուր Սողոմոնյանի կարծիքով՝ ամենեւին խնդիր չէ, որ «Բազե»-ի անդամների մի ստվար հատված հանրապետական է:
«Բազե»-ն մեկնարկել է 2002 թվականից, եւ մինչ այսօր ավելի քան 6000 երիտասարդներ են մասնակցել համահայկական երիտասարդական կոչվող այս հավաքին: Սակայն այս տարիների ընթացքում, արդյո՞ք «Բազե»֊ին մանակցելու հնարավորություն ունեցել են ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդներ: Կազմկոմիտեի անդամները հիշեցին միայն, որ մի քանի տարի առաջ ընդդիմադիր կուսակցություներից մեկի երիտասարդական թեւի նախագահը մասնակցել է եւ մրցանակ շահել:
Արթուր Սողոմոնյանը նաեւ հերքեց շրջանառվող այն լուրերը, թե «Բազե»-ն պատրաստվում է ապագա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին սատարել հանրապետական թեկնածուներին:
Բազեականները նաեւ սովորություն ունեն յուրաքանչյուր հավաքին որեւէ պաշտոնյայի բազե նվիրել: Արցախում, սակայն, ըստ կազմկոմիտեի, որեւէ պաշտոնյա որպես նվեր բազե չի ստացել:
Նարեկ Գալստյան