Մատչելիության հղումներ

Արհեստական վիժեցումը հանգեցնելու է մարդկության վերացմա՞նը


Աշխարհում տարեկան 50 միլիոն կին արհեստական վիժեցում է կատարում: Նրանցից 78 հազարը մահանում է դրա հետեւանքներից: Վերլուծությունը ԱՊՀ երկրներում վկայում է, որ մայրերի մահացության հիմնական պատճառներից են արհեստական վիժեցումները, հատկապես երբ դրանք ապօրինի, ոչ հիվանդանոցային պայմաններում են կատարվում:

Չնայած բժիշկ Ինգա Ավանեսյանը պնդում է, որ այսօր զգալիորեն նվազել է ապօրինի արհեստական վիժեցումների թիվը, սակայն պաշտոնապես չի հրապարակվում այն բոլոր «գիշերային թիթեռնիկների» կամ անչափահասների թիվը, որոնք պարբերաբար դիմում են այս քայլին:

Ինգա Ավանեսյանը նշում է, որ Հայաստանում շատ հաճախ դադարեցնում են հղիությունը, եթե իրենց առաջնեկը տղա չէ. «Թողնում են, մինչեւ սաղմը դառնա 3 ամսական, որ հնարավոր լինի որոշել սեռը, եւ եթե ապագա երեխան աղջիկ է լինում, որոշում են դադարեցնել հղիությունը»:

Հայաստանում օրենքով սահմանված 22 շաբաթից հետո կատարված արհեստական վիժեցումը համարվում է հանցանք: 25 տարի առաջ Աննայի մայրը պատրաստվում էր նման հանցանք գործել: Ինչ-ինչ պատճառներով նա չի դիմել այդ քայլին: Այսօր Աննան 25 տարեկան է եւ ասում է. «Բավական հետաքրքիր է ապրել այն մտքով, որ դու կարող էիր եւ չլինել»:

Արհեստական կերպով հղիությունը դադարեցրած կանայք ասում են, որ հիմնականում այդ քայլին են դիմել հանգամանքներից ելնելով ու մինչեւ իրենց կյանքի վերջը մեղավոր են զգալու իրենց արածի համար: Նրանցից մեկը՝ Սեդան, այդ քայլին է դիմել 5 անգամ: «իտեմ, որ իմ վրա հարուցել եմ Աստծո անեծքը», - ասում է նա:

Առաջին անգամ արհեստական վիժեցում կատարվել է մեր թվարկությունից առաջ 2500 թվականին Չինաստանում: Այսօր աշխարհում հղիությունների 70 տոկոսը ավարտվում է արհեստական վիժեցմամբ: Մինչեւ 40 տարեկան կանանց միայն 20 տոկոսն են, որ չեն դիմել արհեստական վիժեցման:

ԱՄՆ-ում տարեկան արվում է 1,5 միլիոն արհեստական վիժեցում, որից 120 հազարը՝ ուշացած, այսինքն՝ հղիության 3-րդ ամսից հետո:

Ըստ մասնագետների, արհեստական վիժեցումների տարեկան այսպիսի աճի դեպքում 1000 տարի հետո մարդկությունը կվերանա:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG