Մատչելիության հղումներ

Ի՞նչ է ասել Մատերացին Զիդանին


Ֆրանսիայի հակառասիստական կազմակերպությունները պահանջել են պարզել, թե ի՞նչ է տեղի ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ, երբ Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացին ինչ-֊որ բան ասաց Ֆրանսիայի հավաքականի ավագ Զինեդին Զիդանին, որը պատասխանեց գլխի ուժգին հարվածով եւ հեռացվեց դաշտից:

Մատերացին Corriere dello Sport թերթում խոստովանել է, որ վիրավորել է Զիդանին, բայց ասել է, որ Զիդանն իրեն սադրել է:

«Ես նրա մարզաշապիկը բռնել էի ընդամենը մի քանի վայրկյան, իսկ նա շուռ եկավ եւ հեգնանքով ասաց՝ «Եթե քեզ պետք է իմ մարզաշապիկը, ես այն քեզ կտամ հետո, երբ ձեզ հաղթենք տասնմեկմետրանոցներով»: Ես նրան կոպիտ պատասխանեցի, դա ճիշտ է»,֊ - ասել է Մատերացին՝ չբացահայտելով, սակայն, թե կոնկրետ ինչ է ասել:

Որոշ աղբյուրների համաձայն, Մատերացին հիշատակել է Զիդանի արաբական ծագումը (Զիդանը սերում է քաբիլների ցեղից, որոնք փոքրամասնություն են կազմում Ալժիրում):

Սակայն Մատերացին խոստովանել է. - «Ես տգետ եմ եւ նման մանրամասներից ընդհանրապես գլուխ չեմ հանում»:

Մեկ այլ վարկածով՝ վիրավորանքը անձնական բնույթի է եղել: Globo բրազիլական հեռուստակայանի վկայությամբ, Մատերացին երկու անգամ «պոռնիկ» է անվանել Զիդանի կրտսեր քրոջը՝ Լիլային: Բրազիլացի մասնագետները դիմել են խուլերի օգնությանը, որոնք Մատերացիի շուրթերի շարժումով վերծանել են ասածը. «Մարիա Մագդաղենացին չէր փողոցում գործ անում, այլ քո մերձավոր ազգականը»:

Միաժամանակ անգլիացիները մանրամասն ուսոււմնասիրել են տեսագրությունը շուրթերի շարժումով ասածը վերծանող մասնագետ Ջեսիկա Ռայսի օգնությամբ եւ եկել այն եզրակացության, որ Մատերացին արտասանել է երեք բառ՝ «ահաբեկիչ պոռնիկի տղա»:

Իսկ իտալական մամուլում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Մատերացին ասել է՝ «Թող ողջ ընտանիքդ մեռնի ահավոր մահով»:

Հանդիպումից երկու ժամ անց Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր բարեկամ Զիդանի հետ, ինչից հետո հայտարարել է, որ հրաժարվում է խաղալ Մատերացիի հետ նույն թիմում: Այժմ մարզիչները երկընտրանքի առջեւ են՝ հրաժարվել Բուֆոնի՞ց, թե՞ Մատերացիից:

Ինքը՝ Զինեդին Զիդանը առայժմ լռություն է պահպանում:

ՖԻՖԱ-ն այսօր որոշել է հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար միջադեպի պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG