Մատչելիության հղումներ

Պուտինի եւ Սահակաշվիլու հանդիպումը կկայանա հունիսի 13-ին Սանկտ-Պետերբուրգում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու առաջարկին՝ հանդիպել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վրացական կողմի նախաձեռնությամբ շաբաթ օրը տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հեռախոսազրույցը:

«Մենք պայմանավորվեցինք հանդիպել հունիսի 13-ին Սանկտ-Պետերբուրգում: Բարձր մակարդակով կառուցողական երկխոսության ամբողջական վերականգնումը բխում է երկու երկրների շահերից, եւ իմ կողմից ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հանդիպումը տա կոնկրետ արդյունքներ», - Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում այսօր հայտարարել է Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG