Մատչելիության հղումներ

Լեւոն Մկրտչյանը երրորդ անգամ նշանակվեց կրթության եւ գիտության նախարար


Այսօր Հայաստանի խորհրդարանի Դաշնակցության խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նախագահ Քոչարյանի հրամանագրով նշանակվել է կրթության եւ գիտության նախարար:

Այդ պաշտոնում նա կփոխարինի «Օրինաց երկիր»֊-ի նախկին անդամ Սերգո Երիցյանին, որը մի քանի օր առաջ դիմում էր գրել կուսակցությունից դուրս գալու մասին:

Այսպիսով, իշխող կոալիցիայի անդամ Դաշնակցությունը եւս մեկ նախարարական պորտֆել ստացավ, թեեւ 2003 թվականին ստորագրված հուշագրով կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը տրամադրվում էր «Օրինաց երկիր»֊-ին, որը մի քանի օր առաջ դուրս եկավ կոալիցիայից:

Մեկնաբանները փաստում են, որ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ, երբ նույն մարդը երրորդ անգամ նշանակվեց կրթության եւ գիտության նախարար: 1998-֊99 թվականներին Լեւոն Մկրտչյանը զբաղեցրել է այդ պաշտոնը վարչապետ Արմեն Դարբինյանի կառավարությսոասոմ, իսկ 2001-֊2003 թվականներին՝ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG