Այսօր Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սեւ արկղեր»-ի բարձրացման աշխատանքները. վաղ առավոտից ծով է դուրս եկել ժամանակակից սարքավորումներով զինված «Նավիգատոր» նավը:
Հարավային Ռուսաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ այս անգամ մասնագետներին կհաջողվի ջրի երես հանել ինքնաթիռի կործանման գաղտնիքը պարունակող արկղերը:
«Սեւ արկղեր»-ը գտնվում են մոտ 500 մետր խորության վրա, մասնագետները ակնկալում են դրանք բարձրացնել հատուկ ռոբոտի օգնությամբ, որն այս վայրում աշխատելու է առաջին անգամ: Ռուս մասնագետների հետ, ըստ Արարատ Գոմցյանի, տեղում աշխատում են նաեւ ֆրանսիացիները:
«Եթե եղանակային պայմանները թույլ տան, որոնողական աշխատանքները կշարունակվեն ողջ օրվա ընթացքում», - հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Դավիդենկոն:
Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի խոսքով, Սեւ ծովի հատակից արկղերի բարձրացման աշխատանքները կարող են շարունակվել 2-3 օր:
Հեղինե Բունիաթյան, Պրահա