Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Համանախագահները ակնկալում են կողմերի արձագանքը ներկայացված առաջարկների կապակցությամբ»


«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ստրասբուրգում ակնկալում են Երեւանի եւ Բաքվի արձագանքը՝ ֆրանսիացի միջնորդ Բերնար Ֆասիեի վերջին այցի ընթացքում ներկայացված առաջարկների կապակցությամբ», - «Թրենդ»-ին ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Նրա խոսքերով, այցի ընթացքում Բերնար Ֆասիեն համանախագահների անունից Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանն է ներկայացրել «որոշ նոր առաջարկներ», ինչպես նաեւ՝ ավելի վաղ կայացած քննարկումների մանրամասներ:

«Կարծում եմ, դա շատ կարեւոր այց էր Մոսկվայում առաջարկների վերջնական համաձայնեցմանը նվիրված մեր [համանախագահների] հանդիպումից հետո», - ասել է Մերզլակովը:

Ըստ նրա, կողմերից յուրաքանչյուրը կուսումնասիրի ներկայացված գաղափարները, եւ «աշխատանք կտարվի դրանք համաձայնեցնելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG