Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը մտադիր է քննարկել ռուսաստանյան ռազմակայանների դուրս բերման վերաբերյալ համաձայնագիրը


Ախալքալակից եւ Բաթումից ռուսաստանյան ռազմակայանների դուրս բերման վերաբերյալ համաձայնագիրը ներառված է Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ըստ անցած ամսվա վերջին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված համաձայնագրի, Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանը պետք է փակվի 2007 թվականին, իսկ Բաթումիինը՝ 2008 թվականի ընթացքում:

Ջավախքի հայերը մտավախություն ունեն, որ եթե փակվի Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանը, որը բազմաթիվ հայ ընտանիքների եկամտի միակ աղբյուրն է, սոցիալական վիճակը Ջավախքում կվատթարանա: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ նման բան չի կատարվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG