Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում ամերիկյան պատվիրակությունը


Այսօր Երեւան կժամանի ամերիկյան պատվիրակությունը՝ կոնգրեսական Ջիմ Քոլբի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են կոնգրեսական Սքոթ Գարեթը, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը եւ այլ պաշտոնյաներ:

Այցի նպատակը Հայաստանի ղեկավարության հետ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մանրամասները քննարկելն ու գալիք ամռան սկզբին Երեւանում կորպորացիայի գրասենյակի բացումը նախապատրաստելն է:

Անցած ամիս Ջոն Դանիլովիչը եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Վաշինգտոնում համաձայնագիր են ստորագրել, ըստ որի առաջիկա 5 տարիների ընթացքում ԱՄՆ-ը որպես օգնություն Հայաստանին կտրամադրի մոտ 235,5 միլիոն դոլար:

Ամերիկյան պատվիրակությունը Երեւան է ժամանելու Վրաստանից, իսկ այնուհետեւ ուղեւորվելու է Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG