Մատչելիության հղումներ

Ահմեդ Սեզեր՝ «Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»


Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման հիման վրա՝ երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը:

«Դա համապատասխանում է միջազգային նորմերին»,֊ կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահը ադրբեջանցի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին հանդիպելուց հետո:

Երեկ սկսվել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան: «Երկու երկրների հարաբերությունները ավելի քան բարեկամական են», - փաստում են Ադրբեջանի լրատվամիջոցները, - «բավական է նշել, որ 1991 թվականին Թուրքիան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Ադրբեջանի անկախությունը եւ մինչ օրս շարունակում է օգնել եղբայրական Բաքվին»:

Նախատեսվում է, որ Սեզերի այս այցից հետո երկու երկրների հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն. համենայնդեպս, նախագահ Սեզերի ու Ալիեւի հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է, հայ-թուրքական սահմանի բացումը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ահմեդ Սեզերը նաեւ հայտարարել է, որ թուրք գործարարների ներդրումներն Ադրբեջանում կազմել են 2 միլիարդ 200 միլիոն դոլար, իսկ թուրքական նավթային ընկերությունը ծրագրում է 4 միլիարդ դոլար ներդնել Ադրբեջանում: «Եթե բարելավվեն պայմանները, ներդրումները կաճեն»,֊ ասել է Սեզերը:

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ շատ մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի նախագահի այցին:


Աննա Կարապետյան, Պրահա
Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG