Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


փոխանցում է Երեւան-Վաշինգտոն հեռուստակամուրջի միջոցով «Արմենպրես»-ի հարցազրույցը ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի հետ:


«Հայաստանի Հանրապետություն»-ում ներկայացված է նաեւ լրատվական նույն գործակալության հարցազրույցը Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ, որտեղ նա, մասնավորապես, ընդգծում է.«Տարածաշրջանային հակամարտությունները թույլ չեն տալիս, որպեսզի ժողովրդավարությունը զարգանա այդ երկրներում (Հարավային Կովկասի երկրներում), նաեւ կանխում են տարածաշրջանային համագործակցությունը: Տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն, եւ դա այդ երկրների պարտականությունն է, իսկ ԵՄ-ն պատրաստ է օգնել եւ իր ներդրումն ունենալ»:

Ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայատանում ստեղծված կառույցները, մինչ այժմ հնչած հայտարարությունները, ԳՐԵԿՕ-ի խմբի առաջարկները, «168 Ժամ»-ը հրապարակումը մատուցում է գերմանական արտադրության 7-րդ դասի BMW մեքենայի լուսանկարով, որի գինը 100 հազար դոլարից բարձր է: «Այդպիսի մեքենա վարում է ՀՀ Մաքսային պետական ծառայության պետը,- գրում է թերթը, շարունակելով,- Ավելի հետաքրքիր է ՀՀ գլխավոր դատախազի օրինակը, որի հիմնական ֆունկցիան ոչ թե շուրջպար կամ ծառատունկ կազմակերպելն է, այլ հանցագործությունների դեմ պայքարը, այդ թվում կոռուպցիայի: Վերջինս շրջում է ոչ պակաս թանկարժեք մեքենայով` Volkswagen Phaeton: Հետաքրքիր է, պրն. Հովսեփյանը մեքենան ձեռք է բերել իր աշխատավարձո՞վ, թե՞ պետբյուջեի միջոցներով: Նվիրատվության պահը հակասում է մեր «թերի» օրենսդրությանը, եթե, իհարկե, այդ մեքենան նրան դետալ առ դետալ չեն նվիրել»:

Գագիկ Ծառուկյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանի` իրեն պատկանող բաժնետոմսերը, գրում է «Հայկական ժամանակ»-ը: Այս տեղեկությունը թերթում հաստատել է «Մուլտի գրուպ կոնցեռն»֊ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որի ասելով՝ Ծառուկյանը «Կոտայքի» բաժնետոմսերի 29 տոկոսը վաճառել է մոտ 4 միլիոն դոլարով: Դրանք գնել է «Կոտայք»-ի բաժնետոմսերի 71 տոկոսի սեփականատեր, ֆրանսիացի Պիեռ Կաստելը: «Հայկական ժամանակ»֊ը հիշեցնում է. «Դեռեւս անցած տարվա վերջին Կաստելը հայտարարել էր «Կոտայք»֊ը վաճառելու իր մտադրության մասին եւ ագիկ Ծառուկյանին առաջարկել էր կամ գնել իրեն պատկանող 71 տոկոս բաժնետոմսերը, կամ վաճառել իր 29 տոկոսը»: Իսկ Պիեռ Կաստելը առաջիկայում հավանաբար, կվաճառի «Կոտայք»֊ը ամբողջությամբ», ենթադրում է «Հայկական Ժամանակ»֊ը: Թերթի տեղեկություններով՝ Կաստելի ներկայացուցիչները բանակցում են օտարերկրյա որոշ ընկերությունների հետ:

«Առավոտ»-ը գրում է՝ «Ըստ մեր տեղեկությունների, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ գործարար-պատգամավոր ագիկ Ծառուկյանը վերջերս հանդիպել են եւ քննարկել խորհրդարանական ընտրություններին միասին գնալու հարցերը, նույնիսկ համատեղ ցուցակի առաջին անունն է հստակեցվել՝ ասում են, դա լինելու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը»: Որքանո՞վ են այս լուրերը հավաստի՝ «Առավոտ»-ի այս հարցին ՀՀԿ-ի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանում է. «Հանդիպումներ տարբեր մարդկանց հետ Անդրանիկ Մարգարյանն ունենում է՝ եւ որպես վարչապետ, եւ որպես կուսակցության նախագահ: Եվ սրանում որեւէ արտառոց բան չկա: Ինչ վերաբերում է պայմանավորվածություներին, ապա դրանք արդեն վառ երեւակայության հետեւանքներ են, քանի որ որեւէ կուսակցություն իր ցուցակները դեռեւս չի կազմել, եւ ՀՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ եթե լինեն գաղափարական եւ ծրագրային ընդհանրություններ տարբեր կուսակցությունների հետ, պատրաստ է համագործակցության»:

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ նոր ձեւաչափ ստեղծելու փորձերին, «ոլոս Արմենիի»֊-ին գրում է. «Վիրտուալ ձեւաչափ «17+ …»-ը, այս անգամ էլ չկարողացավ ձեւավորել իր համակարգող խորհուրդը այն պարզ պատճառով, որ պարզապես համակարգելու ոչինչ չկա»:

«Առավոտ»-ի հայացքով, ընդդիմադիր դաշտում այս պահին գոյություն չունի ոչ մի գործող դաշինք, նոր կամ հին ձեւաչափ, «թեպետ, ոմանք շարունակում են հայտարարություններ անել նոր ձեւաչափերի ստեղծման կարեւորության մասին, ուրիշներն էլ կառչած են մնում հներից»:
Նույն թերթի խնդրանքով մեկնաբանելով ներկա իրավիճակը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է. «Ես հակված եմ նրան, որ երկրում լինելու են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, եւ այս առումով, կարծում եմ, ընդդիմադիր դաշտը միանշանակ հանդես կգա միասնական, դրանում համոզված եմ, որովհետեւ ամբողջ ժողովուրդն է ընդդիմադիր , եւ յուրաքանչյուրի մեջ էլ այդ սպասումը կա»:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ` «Նոր երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակը արդեն փակվել է, եւ տարածքի տերը երեկվանից նոր վարձակալ է փնտրում, գերադասելով միջազգային որեւէ կազմակերպություն, որը ՀՀ իշխանությունների հետ պրոբլեմներ չունենա: Կենտրոնական գրասենյակի ողջ արխիվային նյութերը, ըստ թերթի, «Նոր երկիր»-ի նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Փոլադյանը տարել է իրենց տուն:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG