Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն քննարկելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Քաղաքական կապերի կոմիտեի՝ մարտի 14-ին Փարիզում կայանալիք նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, նիստում հայտարարությամբ հանդես է գալու Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ի ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել-Ջոնսթոնը:

ԵԽԽՎ-ի Քաղաքական կապերի կոմիտեի հաջորդ նիստը կայանալու է Ստրասբուրգում ապրիլի 10-ից 13-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG