Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նավթային ոլորտի 6-7 հազար աշխատակիցներ գործազուրկ կդառնան


Մինչեւ տարեվերջ Ադրբեջանի նավթային ոլորտում ավարտվելու են 4 խոշոր ծրագրեր, ինչի արդյունքում գործազուրկ են դառնալու 6-7 հազար աշխատողներ: Նավթային ոլորտի աշխատողների շահերը պաշտպանող կոմիտեի նախագահ Միրվարի Ղահրամանլիի խոսքերով, դա առաջացնում է մարդկանց լուրջ դժգոհությունը:

ANS հեռուստաալիքի փոխանցմամբ, Ադրբեջանի կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկում մարդկանց աշխատանք առաջարկելու ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ, ըստ հեռուստաալիքի, ստեղծված կացության մասին լուրերը հաստատում են նաեւ «BP-Ադրբեջան» ընկերությունում: Ըստ BP-ից ստացված տեղեկատվության, աշխատակիցներ գործազուրկ են դառնալու, քանի որ ծրագրերն ավարտվում են, եւ ոչ մի նոր ծրագրի առաջարկ չի արվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG