Մատչելիության հղումներ

Թռչնագրիպի դեմ պայքարի համար Ադրբեջանին անհրաժեշտ է 16 միլիոն դոլար


Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը այսօր հայտարարել է, որ թռչնագրիպի դեմ պայքարի համար Ադրբեջանին անհրաժեշտ է 16 միլիոն դոլար: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, ներկայումս Ադրբեջանը բանակցում է Համաշխարհային բանկի հետ 5 միլիոն դոլար հատկացնելու շուրջ:

Հինգշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել էր թռչնագրիպի դեմ պայքարի Պետական հանձնաժողովի ստեղծման մասին կարգադրություն: Կառույցը, որը ղեկավարում է փոխվարչապետ Աբասովը, պետք է 2 օրվա ընթացքում մշակի եւ ներկայացնի թռչնագիպի դեմ պայքարի ծրագիրը: Հանձնաժողովի առաջին նիստը կայանալու է այսօր:

Իսկ «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Ադրբեջանում հայտնաբերված թռչնագրիպի H5N1 մահացու վիրուսի պատճառով փետրվարի 14-ից Ռուսաստանը սահմանափակել է Ադրբեջանից կենդանի հավի, թռչնի մսի, հավկիթի եւ բոլոր տեսակի թռչնային արտադրանքի ու կերի ներմուծումը:

Անցած շաբաթավերջին Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ բրիտանական Ուեյբրիջի լաբորատորիան Ադրբեջանի ծովափնյա շրջաններից բերված թռչունների մոտ հայտնաբերել է թռչնագրիպի H5N1մահացու վիրուսը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG