Կանադացի գործարար Հուսեյն Ալին սպառնացել է դատարանի միջոցով 30 միլիոն դոլար պահանջել Վրաստանի կառավարությունից, եթե նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 10 րոպեով չընդունի իրեն:
«Կովկասպրես» գործակալությունը հաղորդում է, որ նախագահին հասցեագրված բաց նամակում Ալին հայտնում է, որ մինչեւ Վարդերի հեղափոխությունը 20 միլիոն դոլար է կորցրել Վրաստանում: Նա եղել է «Ջորջիան տոբակո» ընկերության բաժնեմասերի 90 տոկոսի սեփականատերը, սակայն ընկերության նախագահ Աֆթանդիլ Ծերեթելին խաբեությամբ խլել է դրանք իրենից:
Գործարարը գրում է, որ դիմել է դատարան, բայց 18 ամիս տեւած դատավարությունը անարդյունք է ավարտվել:
Հուսեյն Ալին հույս է հայտնել, որ Սահակաշվիլին արդարացիորեն կլուծի հարցը: Գործարարն ավելացրել է, որ հակառակ դեպքում դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ԱՄՆ-֊ի արդարադատության մարմիններին: