«Երեկվանից սպասում ենք: Օրվա երկրորդ կեսին քարտերը վերջացել էին, այսօր էլ 8-ից սպասում ենք. ասում են՝ կլինի», - գանգատվեց մի բնակչուհի: Կեսօրից քիչ անց «52» հեռախոսակայանում հավաքվածների ծափերը հուշեցին, որ քարտերի վաճառքը սկսվեց: Միաժամանակ սկսվեց նաեւ քաշքշուկն ու ծեծկռտուքը. ով ավելի բարձր բղավի, ով ավելի ճարպկորեն առաջ սողոսկի, նրա բախտը կբերի:
Ոստիկանության աշխատակիցները փորձեցին մարդկանց տարածքից դուրս հրավիրել՝ ցուցակով ներս թողնելու նպատակով: Պարզվեց, որ առավոտյան բնակիչներն իրենք իրենց ցուցակագրել էին. կեսօրին հերթագրվածների թիվը անցնում էր 200-ից: Սա էլ դուր չեկավ նրանց, ում «երջանկությանը» մի քանի քայլ էր մնացել: «Ի՞նչ ցուցակ: Ես չգիտեմ՝ ինչ հերթականությամբ են ցուցակագրել մարդկանց: Ես առաջինն եմ եկել այսօր, տուն ուղարկեցին, հետո պարզվեց, որ ինձանից առաջ մարդիկ են ցուցակագրվել», - վրդովվեց մի կին:
Մի քանի երջանիկներ՝ այդ թվում իրավապահները, այս ընթացքում հասցրեցին ծանոթ-բարեկամով քարտ ձեռք բերել: «Այս վիճակում աշխատել անհնար է, տեսնում եք՝ ինչ է կատարվում, իրար գլուխ են ջարդում», - ասաց շփոթված գանձապահը եւ մի պահ դադարեցրեց քարտերի վաճառքը: Ռոզայի խոսքով (գանձնապահը հրաժարվեց հայտնել ազգանունը) քարտերը քիչ են, բոլորին չեն բավականացնելու: Սակայն անգամ հագուստը պատռած, ձեռքն ու ոտքը վնասած մարդիկ տուն գնալու միտք չունեին:
Հեռախոսակայանի ղեկավարությունից որեւէ մեկը տեղում չէր. աշխատակիցների ասելով՝ «իզի-֊քարտերի հարցերով դուրս են եկել»:
«Արմենտել»-ի հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու Հասմիկ Չութիլյանից տեղեկացանք, որ կազմակերպությունը գոհ է ակցիայի ընթացքից, բայց թե որքան քարտ են վաճառել, պարզել չհաջողվեց: «Սա կոմերցիոն ակցիա է: Ակցիային տրամադրված կամ արդեն վաճառված քարտերի թիվը գաղտնիք է», - ասաց նա:
Լուսինե Գրիգորյան