Մատչելիության հղումներ

Գեորգի Խաինդրավա. «Մեսխեթցի թուրքերի վերադարձին դեմ է Վրաստանի հայկական բնակչությունը»


Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանում բնակվող մեսխեթցի թուրքերի հետ հանդիպման ժամանակ հակամարտությունների հարցերով Վրաստանի պետնախարար Գեորգի Խաինդրավան հայտարարել է, որ Վրաստանի հայկական բնակչությունը դեմ է մեսխեթցի թուրքերի վերադարձին:

«400 հազար մարդ Մեսխեթիում վերաբնակեցնել հնարավոր չէ: Պետք է հաշվի առնել, որ այնտեղ կոմպակտ բնակվում են հայերը, ովքեր ընդհանրապես դեմ են մեսխեթցի թուրքերի վերադարձին Վրաստան», - ըստ Բաքվի «Զերկալո» թերթի, հայտարարել է Խաինդրավան:

Նրա խոսքերով, Մեսխեթիում, ուր ցանկանում են վերադառնալ մեսխեթցի թուրքերը, «բարդ իրավիճակ է». - «Ձեր տեղահանումից հետո այնտեղ մարդիկ են բնակվել: Մենք չենք կարող լուծել մեկ հարց՝ սրելով մյուսը: Դա միանշանակ է: Այնպես որ, վերաբնակեցումը իրականացվելու է Վրաստանի ամբողջ տարածքում»:

Իսկ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ ԵԱՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանների բնակիչների համար Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումները եթեր կհեռարձակվեն նրանց մայրենի լեզվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG