Մատչելիության հղումներ

Իլիա Երկրորդը Ջավախք չի մեկնել


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կիրակի օրը այցելել է Ջավախքի հայաշատ Ախալքալակ քաղաքը: Խորհրդարանի խոսնակը մասնակցել է վրացական նոր եկեղեցու օծմանը, հանդիպում ունեցել քաղաքի իշխանությունների հետ: Նույն օրը Նինո Բուրջանաձեն վերադարել է Թբիլիսի:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, խորհրդարանի խոսնակի հետ Ախալքալակ պետք է այցելեր Վրաց Ուղղափառ եկեղեցու Կաթողկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը: Նա մտադիր էր այցելել Ախալքալակի շրջանի Գումբուրդո գյուղ, սակայն տեղի բնակչությունը այնքան էլ ոգեւորված չի եղել այդ գաղափարով, ինչը եւ, ըստ որոշ տեղեկությունների, դարձել է այցը չեղյալ հայտարարելու պատճառ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG