Մատչելիության հղումներ

Ադրբեջանը արբանյակ կարձակի


«Առաջիկայում Ադրբեջանը արբանյակ է արձակելու: Դրա համատեղ արձակումը իրականացնելու են Ադրբեջանը, Վրաստանը եւ Ռուսաստանը», - «Ազերի-պրես» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ազգային տիեզերական գործակալության տնօրեն Աֆլաթուն Հասանովը:

Երեք երկրների միջոցներով կառուցված արբանյակը, ըստ նրա, տարածաշրջանում իրականացնելու է հաղորդման, վերահսկման եւ մի շարք այլ ֆունկցիաներ:

Հասանովը տեղեկացրել է, թե համատեղ արբանյակ արձակելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2005-ի տարեվերջին՝ Թբիլիսիում կայացած գիտաժողովի ժամանակ: Ըստ այդմ, անհրաժեշտ միջոցների առյուծի բաժինը հատկացնելու է Ռուսաստանը, իսկ Ադրբեջանի մասնաբաժինը կազմելու է 1 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG