Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերահաստատում է, որ բարձրացնելու է գազի սակագինը


Ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կիրակի երեկոյան ռուսական պետական հեռուտատեսության եթերում մեկ անգամ եւս հաստատել է, որ ԱՊՀ երկրներին՝ այդ թվում Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին մատակարարվող գազի սակագինը բարձրանալու է:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Մեդվեդեւը հատուկ նշել է. - «Անդրկովկասում առկա քաղաքական դաշինքները որեւէ դեր չեն խաղացել գազի գնի փոփոխության ժամանակ»:

Նա նաեւ հայտարարել է, որ գազի գնի փոփոխություն տեղի կունենա ամեն տարի՝ չբացառելով, որ սակագների հաջորդ փոփոխության մասին հայտարարվի արդեն 2007 թվականի շեմին:

«Գազպրոմ»-ի կայացրած որոշման համաձայն, հիշեցնենք, Վրաստան եւ Հայաստան մատակարարվող գազի գինը 2006 թվականի հունվարից կաճի մինչեւ 110 դոլար`հազար խորանարդ մետրի դիմաց:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG