Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը դիմել է ԵԽԽՎ-ին


Ադրբեջանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, իրավապաշտպանները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ համատեղ նամակով կոչ են արել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չհաստատել կազմակերպությունում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության մանդատը:

Բաքվի «Զերկալո» թերթի փոխանցմամբ, նամակի հեղինակները նշում են, որ, դառնալով Եվրախորհրդի անդամ, Ադրբեջանի իշխանությունները ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու եւ մարդու իրավունքների ապահովելու փոխարեն իրականացնում են «հակառակ» քաղաքականությունը: Նրանց կարծիքով, վերջին խորհրդարանական ընտրությունները «անցան լուրջ խախտումներով, արձանագրվել են ընդդիմության հանրահավաքները դաժանաբար ճնշելու փաստեր»:

«ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի մանդատի հաստատման հարցում հերթական ոչ սկզբունքային վերաբերմունքը միանշանակ կբերի մարդու իրավունքների է’լ ավելի կոպիտ խատումների եւ Ադրբեջանում ժողովրդավարության անտեսմանը», - ասված է նամակում:

Հեղինակները նաեւ գտնում են, որ եթե ԵԽԽՎ-ն ճանաչի Ադրբեջանի պատվիրակության մանդատը, ապա «ադրբեջանցիների հոգիներում կարող են հալվել ժողովրդավարության վերջին կղզյակները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG