Մատչելիության հղումներ

Իրաքում առեւանգված հայի հայրը դիմել է առեւանգողներին


Իրաքում 4 ամիս առաջ առեւանգված հայազգի Կարո Ջիկերջյանի հայրը դիմել է առեւանգողներին՝ խնդրելով ազատ արձակել իր որդուն:

Դուբայում գտնվող «Ալ Արաբիա» հեռուստակայանը ուրբաթ օրը հեռարձակել է մի տեսագրություն, որտեղ Ժան Ջիկերջյանը պնդում է, որ որդին, որը Լիբանանի եւ Կիպրոսի քաղաքացի է, «որեւէ վատ բան չի արել, այլ պարզապես Իրաք է մեկնել իր գոյությունը պահպանելու համար միջոցներ հայթայթելու»:

«Խնդրում եմ, ազատ արձակեք որդուս: Նա խաղաղ մարդ է, իսկ մենք լիբանանցիներ ու արաբներ ենք», - ասել է առեւանգվածի հայրը:

Կարո Ջիկերջյանը, որն աշխատում էր սննդամթերք մատակարարող «Ջեթո» ընկերությունում, առեւանգվել էր օգոստոսին: Առեւանգողները սպառնացել էին սպանել նրան, եթե ընկերությունը չդադարեցնի իր գործունեությունը Իրաքում:

Առեւանգվածի հայրը ասել է, որ «Ջեթոն» կատարել է պահանջը, սակայն որդին ազատ չի արձակվել եւ նրա մասին որեւէ տեղեկություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG