Մատչելիության հղումներ

Միջազգային կազմակերպությունը՝ հայկական ինտերնետային կայքի արգելափակման դեմ


«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել Միացյալ Արաբական Էմիրությունների իշխանություններին դադարեցնել «Հետք» հայկական կայքի արգելափակումը Ինտերնետում:

Լրագրողական հետաքննությամբ զբաղվող «Հետք» կազմակերպության ինտերնետային էջը Արաբական Էմիրություններում արգելափակվում է ամռան կեսերից, երբ կայքում տեղադրվել է նյութ այն մասին, թե ինչպես են էմիրություններում շահագործում հայաստանցի կանանց:

«Ըստ երեւույթին, կայքը արգելափակվում է այն պատճառով, որ այնտեղ զետեղվող նյութերը չեն արժանանում կառավարության հավանությանը», - ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունում: - «Իրավական վերահսկողությունից դուրս գտնվող նման վարչական գրաքննությունը բացարձակապես անընդունելի է»:

Երբ Ինտերնետից օգտվողները Էմիրություններում փորձում են բացել «Հետքի» էջը, այնտեղ հայտնվում է հետեւյալ գրությունը՝ «Ներողություն, կայքը, որին դուք փորձում եք միանալ, արգելափակված է, որովհետեւ դրա բովանդակությունը անհարիր է Միացյալ Արաբական Էմիրությունների կրոնական, քաղաքական, մշակութային եւ բարոյական արժեքներին»:

Էջի հեղինակները համոզված են, որ կայքը արգելափակվել է, որովհետեւ հուլիսի սկզբին այնտեղ զետեղվել են նյութեր Հայաստանից բերված աղջիկների ներգրավմամբ ստեղծված հասարակաց տների ցանցի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG