Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները Մոսկվայում չորեքշաբի օրը Ռուսաստանի առաջարկով 6 ամսով երկարացրել են վրաց-աբխազական հակամարտոuթյան գոտում ԱՊՀ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի հրամանատար Սերգեյ Չաբանի լիազորությունները:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նիստում ուշադրության կենտրոնում են եղել հենց ԱՊՀ տարածքում խաղաղապահ ուժերի կարգավիճակի հետ կապված հարցերը:
Նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները: Ուզբեկստանի եւ Ղազախստանի պատվիրակությունները ղեկավարում են փոխնախարարները:
Իսկ Թուրքմենստանը, Մոլդովան եւ Վրաստանը Մոսկվա պատվիրակություններ չեն ուղարկել: