Մատչելիության հղումներ

Գերհարդ Շրյոդերը կդառնա Շվեյցարիայի խոշորագույն մեդիա-կոնցեռնի խորհրդական


Շվեյցարիայի խոշորագույն «Ռինգիր» մեդիա-կոնցեռնի նախագահ Միխայել Ռինգիրը հայտարարել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը ընդունել է կոնցեռնի խորհրդական դառնալու առաջարկը եւ աշխատանքի կանցնի 2006 թվականի հունվարի 1-ից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Գերհարդ Շրյոդերը ժամանակ կունենա գրելու իր պաշտոնավարման տարիների մասին հուշերի գիրքը, որտեղ նա խոստացել է ներկայացնել Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման դրդապատճառները, որոնք, ի վերջո, հանգեցրին Շրյոդերի հրաժարակին:

Գերմանիայի նախկին կանցլերը մտադիր է աշխատել նաեւ իր հիմնական մասնագիտությամբ եւ Բեռլինում հիմնել իրավաբանական գրասենյակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG