Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն կարծիք է հայտնել, թե ոչ ժողովրդավարական ընտրություններին կարող են հետեւել Ադրբեջանի նկատմամբ միջազգային կառուցների պատժամիջոցները. Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) եւ ԵԱՀԿ-ն կարող են զրկել Ադրբեջանին ձայնի իրավունքից:
«Ամենասարսափելին այն է, որ կարող է սկսվել Լեռնային Ղարաբաղի [միջազգային] ճանաչման գործընթացը, քանի որ միջազգային կազմակերպությունները միանշանակ հայտարարում են, որ եթե Ադրբեջանում խախտվում են ադրբեջանցիների իրավունքները, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեր երկրում չեն խախտվի հայերի իրավունքները», - Բաքվի «Էխո» թերթին ասել է Ալիզադեն:
Վերջերս միջազգային կազմակերպությունների կողմից պատժամիջոցների հնարավորության մասին հաճախակի դարձած հայտարարությունները մեկնաբանել է նաեւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Բախտիյար Ալիեւը: «525-րդ թերթ»-ին նա հայտնել է, որ «նման խոսակցությունները անհիմն են, քանի որ Ադրբեջանը կատարում է իր բոլոր պարտավորությունները, եւ ժողովրդավարությունը արագ զարգացում է ապրում»:
«Նշեմ, որ խոսքը ոչ թե մանդատի սառեցման, այլ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին է: Բայց դրա հնարավորությունն էլ եմ բացառում», - հայտարարել է Բախտիյար Ալիեւը՝ ավելացնելով, թե «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մանդատի սառեցմանը ձգտում են հայերը եւ Ադրբեջանի որոշ ընդդիմադիր կուսակցություններ»:
Ադրբեջանում նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց արդյունքների հետ կապված հարցերը քննարկվելու են ԵԽԽՎ հունվարի 23-ից 27-ը կայանալիք նստաշրջանում:
Իսկ մինչ այդ Ադրբեջան են այցելելու ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով զեկուցողներ Անդրես Հերկելը եւ Անդրեաս Գրոսը, ովքեր բավականին քննադատական գնահատական էին տվել Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրութուններին՝ նշելով, թե «կառույցին Ադրբեջանի մասնակցության հարցը առայժմ մնում է բաց»: