Մատչելիության հղումներ

ԱՊՀ փորձագետները Դուշանբեում կքննարկեն աշխատանքային միգրացիայի կարգավորման հարցերը


Նոյեմբերի 17-ից 18-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունենալու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների արտգործնախարարությունների փորձագետների հերթական խորհրդակցությունը, որը նվիրված է աշխատանքային միգրացիայի կարգավորման հարցում ԱՊՀ երկների համագործակցությանը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, խորհրդակցության մասնակիցները քննարկելու են Աշխատանքային միգրանտների ւ նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծի, ԱՊՀ երկրներում ընդհանուր աշխատանքային դաշտի, 2005-2009 թվականների համար աշխատանքի ոլորտում իրավական բազայի ստեղծմանը, ԱՊՀ երկրների քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին Համաձայնագրի ընդունմանը առնչվող հարցեր:

Նիստում քննարկվելու են նաեւ ապօրինի միգրացիայի եւ մարդկանց ապօրինի վաճառքի հարցում համագործակցության հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG