Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ընտրությունները անցել են ժողովրդավարական մթնոլորտում եւ արտահայտում են ժողովրդի կամքը»


Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «խորհրդարանական ընտրությունները անցել են ժողովրդավարական մթնոլորտում եւ արտահայտում են ժողովրդի կամքը»:

«Ըտրատարածքներից 7-8-ում տեղ են գտել օրենքի խախտումներ, եւ ես հրահանգ եմ տվել լխավոր դատախազությանը հետաքննել այդ փաստերը եւ օրերնքը խախտած չինովնիկներին ենթարկել վարչական, իսկ անհրաժեշտության դեպքում՝ քրեական պատասխանատվության», - ըստ «Թուրան» գործակալության, նշել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտնել է, որ այդ նպատակով ստեղծվել է հատուկ քննչական խումբ, որի անցկացրած հետաքննության արդյունքում արդեն վերանայլվել են ընտրությունների արդյունքները երկու տեղամասերում:

Նրա խոսքերով, ընտրությունների օրը ստացվել է 39 բողոք, եւ մեկ դեպքում հարուցվել է քրեական գործ: Ինչ վերաբերում է ընդդիմության բողոքներին, ապա, ըստ Գարալովի, «դրանից շատերը համապատասխան կերպով չեն արձանագրվել եւ չեն կարող քննության առնվել»:

Որոշ ընտրատարծքներում ընտրությունների արդյունքների վերանայման հնարավորության մասին է հայտարարել նաեւ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:

«Ադրբեջանի ԿԸՀ-ն կարող է վերանաել խորհրդարանական ընտրությունների արդյունքները 10 ընտրատարածքներում՝ նկատի առնելով դրանց կասկածելիության եւ իրականությանն անհամապատասխանության մասին տվյալների առկայությունը», - նշել է Փանախովը՝ ավելացնելով, թե «ընտրություններում եղել են որոշակի խախտումներ եւ կձեռնարկվեն օրենքով նախատեսված միջոցներ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG