Երկու անգամ «0սկարի» արժանացած փաստագրական ֆիլմերի հեղինակ Բարբարա Քոփլը կինոնկար է նկարահանում ամերիկահայ ազատազրկված բժիշկ Ջեք Գեւորգյանի մասին: Ջեք Գեւորգյանը, որին անվանում են «Պարոն Մահ», օգնել է կյանքից հեռանալ անբուժելի հիվանդներին: 77-ամյա Գեւորգյանը 1999 թվականին դատապարտվել է երկարատեւ ազատազրկման:
«Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմը նկարահանվում է նույնանուն չհրատարակված գրքի հիման վրա, որի հեղինակներն են բժշկի հետ 25 տարի աշխատած Նիլ Նիկոլը եւ Գեւորգյանի հարեւան եւ ընկեր Հարի Ուիլին:
«Այս ֆիլմը մի մարդու մասին է, որն իր ողջ կյանքը պայքարել է այն իրավունքի համար, որը, նրա համոզմամբ, ունի ամեն ոք», - «Ռոյթերզ»-ին ասել է կինոնկարի պրոդյուսեր Սթիվ Ջոնսը:
Ռեժիսոր Քոփլը երկու «0սկար» է շահել «Հարլանի համայնք, ԱՄՆ» եւ «Ամերիկյան երազանք» փաստագրական կինոնկարների համար:
Արմեն Դուլյան, Պրահա