Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընտրությունները լուսաբանելու համար արդեն գրանցվել են 62 տեղացի եւ 130 արտասահմանցի լրագրողներ


Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար, ինչպես երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից փոխանցել են ANS հեռուստաընկերությունը, առ այսօր գրանցված օտարերկրյա լրագրողների թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է գրանցված տեղացի լրագրողների թիվը:

Գրանցված արտասահմանյան լրատվամիջոցների թվում են BBC-ի մոսկովյան ներկայացուցչությունը, ամերիկյան CBS News, գերմանական ARD, կանադական CBC, ճապոնական TBS, թուրքական TRT հեռուստաընկերությունները, Reuters, Associated Press, ITAR-TASS գործակալությունները, բրիտանական, ամերիկյան, գերմանական իսպանական, չինական, հոլանդական ռուսաստանյան մի շարք պարբերականներ:

Տեղացի 62 գրանցված լրագրողները ներկայացնում են Արդբեջանի լրատվամիջոցներից 15-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG