Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում կանցկացվի հայ-ադրբեջանական շփման գծի հերթական մոնիտորինգ


Հոկտեմբերի 25-ին Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի տարածքում ադրբեջանական եւ հայկական զինված ուժերի շփման գծում կանցկացվի հերթական մոնիտորինգը:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, մոնիտորինգը իրականցվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն:

Ադրբեջանական կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Պիտեր Քին եւ Ալեքսանդր Սամարսկին, իսկ ղարաբաղյան կողմից՝ դաշտային օգնականներ Միրոսլավ Վիտեմալը, Հարրի Էրոնենը եւ Յուրի Աբերլեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG