«Արդարություն» դաշինքի անդամ կուսակցություններից Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց իրենց դիրքորոշումը նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեն բոյկոտելու վերաբերյալ:
Մանուկյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ամենահավանական եւ սարսափելի» տարբերակը այն է, եթե «հանրաքվեի ժամանակ տեղի ունենան կեղծիքներ ի օգուտ «այո»-յի»:
«Դա կլինի կատաստրոֆա երկրի համար», - հայտարարեց նա՝ հավելելով, որ թեեւ ինքը դրական չի գնահատի, եթե մարդիկ գնան հանրաքվեի ու կողմ քվեարկեն, բայց դա արդեն «սարսափելի» չի լինի. - «[Այդ դեպքում] Մենք կապրենք այդ Սահմանադրության շրջանակում: Եթե ժողովուրդն է քվեարկել, ոչ մեկը դրա դեմ խոսելու իրավունք չունի»:
Մանուկյանի համոզմամբ, «ոչ»-ի դեպքում «դռները մասամբ բաց կմնան նոր փոփոխությունների համար»:
«Դուռը բաց մնալու համար մեր առաջարկությունը բոյկոտն էր, որովհետեւ դա համընկնում է ժողովրդի կարծիքի հետ», - շարունակեց նա՝ փաստարկելով. - «Ժողովուրդը ինքը չի կողմնորոշվում, թե իրեն ինչ է տալու այս նոր Սահմանադրությունը»:
ԱԺՄ նախագահը բոյկոտի օգտին նաեւ բերեց հետեւյալ փաստարկը. բոյկոտը վերահսկելը ավելի հեշտ է, քան «ոչ» քվեները պաշտպանելը: «95 թվից մինչեւ հիմա ոչ մի անգամ դա չի հաջողվել», - հիշեցրեց Վազգեն Մանուկյանը՝ տարակուսելով. - «Ինչո՞ւ պիտի հաջողվի այս անգամ»:
Բոյկոտը վերահսկելու նպատակով, Մանուկյանի փոխանցմամբ, ԱԺՄ-ն երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2000 հոգու ցուցակ, որոնք վերահսկելու են քվեարկությունը երկրի բոլոր ընտրատեղամասերում:
Իսկ մարդկանց, ըստ նրա, պետք է ակտիվացնել ոչ թե «ոչ» ասելու, այլ կեղծիքների դեմ պայքարելու առումով:
«Մենք գտնում ենք, որ մարդկանց պետք է ակտիվացնել այն ձեւով, որ եթե կեղծիք է տեղի ունենում կամ պարտադրանք, մարդիկ դուրս գան եւ պայքարեն դրա դեմ»:
Շաքե Ավոյան