Մատչելիության հղումներ

Ըստ ադրբեջանական աղբյուրների, Լեռնային Ղարաբաղում սպանվել է ադրբեջանցի զինվոր


Երկուշաբթի օրը Բաքվից ստացված հաղորդագրությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի հետ բախման արդյունքում զոհվել է ադրբեջանցի մեկ զինվոր:

Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում, ըստ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի, 18-ամյա ադրբեջանցի զինվորը սպանվել է հայկական կողմից «հրադադարի խախտման» արդյունքում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ միջադեպը տեղ է ունեցել շաբաթ օրը: Մանրամասներ չեն հաղորդվում:

Հայկական աղբյուրները միջադեպի մասին որեւէ տեղեկություն չեն հրապարակել:

Հակամարտության գոտում 11 տարի առաջ հաստատված հրադադարի խախտման դեպքերի մասին ժամանակ առ ժամանակ հաղորդում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG