Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը դրական է գնահատում Ադրբեջանում ստեղծված նախընտրական իրավիճակը


Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցություն կազմակերպությունը (ԵԱՀԿ) գոհունակություն են արտահայտել Ադրբեջանում տիրող նախընտրական իրավիճակի եւ ժողովրդավարական ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծվող պայմանների կապակցությամբ:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, Լեհաստանի մայրաքաղաքում Մարդու իրավունքներին նվիրված ԵԱՀԿ կոնֆերանսին ներկայացրած զեկույցում այդ մասին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ջուլի Ֆինլին: Նա դրական է գնահատել է ժողովներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի ոլորտում Ադրբեջանում ստեղծված իրավիճակը՝ կապելով դա ընդդիմադիր կուսակցություններին նախագահ Իլհամ Ալիեւի տված երաշխիքների հետ:

Ֆինլին նաեւ հույս է հայտնել, որ այդ դրական աշխատանքը կշարունակվի ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ բուն ընտրությունների անցկացման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG