Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է «հայերի հետ համագործակցող» խումբ


Օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը Ֆիզուլիի շրջանի Բեյուք Բաղմանլի գյուղում հատուկ օպերացիա է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է 20 մարդ, ովքեր մեղադրվում են «հայերի հետ համագործակցելու» մեջ:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ, բոլոր ձերբակալվածները կապված են ազգակցական կապերով: Գյուղի բնակիչների խոսքերով, ձերբակալվածները պատերազմի տարիներից ի վեր համագործակցել են հայերի հետ:

Խումբը ղեկավարում էր Լաչինի շրջանի Գյուլաբերդ գյուղի նախկին բնակիչ Վագիֆ Ջաբարովը, որը Բեյուք Բաղմանլի գյուղում ունի ոչխարաբուծական խոշոր տնտեսություն:

«Ըստ տեղեկությունների, Վագիֆ Ջաբարովը հայերի հետ կապեր է հաստատել դեռեւս պատերազմի տարիներին: Նա հայերին է փոխանցել Լաչինի շրջանում ադրբեջանական զինված ուժերի դիրքերի ու անձնակազմի մասին տեղեկություններ: Փոխարենը հայերը նրան հնարավորություն էին տալիս օգտագործելու Լաչինի եւ Շուշիի շրջանի արոտավայրերը», - նշել է ANS-ի աղբյուրը:

Հեռուստաընկերությանը առայժմ չի հաջողվել ստանալ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մեկնաբանությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG