Մատչելիության հղումներ

Վանում զինված ընդհարում է տեղի ունեցել քրդերի ու ոստիկանության միջեւ


Քրդական աշխատավորական կուսակցության առնվազն 3 ակտիվիստներ սպանվել եւ 3-ը վիրավորվել են չորեշաբթի օրը Վան քաղաքում թուրք ոստիկանների հետ զինված ընդհարման արդյունքում:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ոստիկանների օպերացիան հետեւել է անցած շաբաթավերջին քուրդ զինյալների հարձակմանը ոստիկանության շենքի վրա, որ արդյունքում զոհվել էին 2 ոստիկան:

Թուրքիայի իշխանությունները քուրդ զինյալների եւ իսլամական ծայրահեղականների ակտիվացումը դիտում են որպես Եվրամիությանը անդամակցության շուրջ հոկտեմբերի 3-ին մեկնարկող բանակցությունները խափանելու փորձ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG