Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ընտրատարածք ստեղծելու Բաքվի ցանկությունը «սադրանք է»


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Ադրբեջանի իշխանությունների՝ ԼՂ-ում ընտրատարածք ստեղծելու ցանկությունը անվանել է «հերթական սադրանք»:

«Բոլորի համար պարզ է, որ Ստեփանակերտում նման ընտրատարածքի գոյությունը անհնար է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերջերս է անցկացրել խորհրդարանական ընտրություններ, եւ միջազգային դիտորդների կողմից դրանց տրված գնահատակնները հավաստում են, որ ընտրություններն անցել են բարձր մակարդակով», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ընդգծել է Ղուլյանը:

Նա նաեւ իր լավատեսությունն է բարձրաձայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի եւ ԼՂՀ միջազգային ճանաչման վերաբերյալ՝ նշելով, որ «այլընտրանք չկա»:

Աշոտ Ղուլյանը շեշտել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղը բոլոր առումներով համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG